Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի ղեկավարության հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են շրջանում տիրող իրավիճակը եւ մի շարք անելիքներ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի ղեկավարությանը եւ պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:




























