ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր՝ ապրիլի 5-ին, կայցելեն տարածաշրջան։ Միջնորդները Բաքու կժամանեն այսօր երեկոյան, այնուհետեւ կայցելեն Երեւան եւ Ստեփանակերտ։

Հաղորդվում է, որ այցի նպատակը կողմերի քաղաքական ղեկավարության հետ երկխոսություն վարելն է՝ բոլոր կողմերի միջեւ հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։