Միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին ապրիլի 5-ին խորհրդարանում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ «Իսկ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ մերժել է Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծը՝ ասելով, թե այդ օրինագիծը կարող է վնասել բանակցային գործընթացին։ Ժամանակը ցույց տվեց այդ քաղաքականության անհեռատեսությունը։ Նման պահվածքն անթույլատրելի է»,- ընդգծել է նա։