Իսլանդիայի նախագահ Օլավուր Ռագնար Գրիմասոնը երեքշաբթի մերժել է երկրի վարչապետ Սիգմունդուր Դավիդ Գուննլեյգսսոնի` խորհրդարանը լուըծարելու պահանջը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Նրա տվյալներով, նախագահը մտադիր է հանդիպում անցկացնել առանցքային քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: 

Ավելի վաղ` երեքշաբթի վարչապետ Սիգմունդուր Դավիդ Գուննլեյգսսոնը դիմել էր երկրի նախագահին խորհրդարանը լուծարելու խնդրանքով, հայտնել է  Reuters գործակալությունը:

Մինչ այդ ընդդիմադիր մի քանի կուսակցության ներկայացուցիչներ Ալտինգի  (իսլանդական խորհրդարանի) նիստին հայտնել են վարչապետին անվստահություն հայտնելու մտադրության մասին: Վարչապետն իր հերթին հայտնել է, որ չի դիտարկում Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությունների հետ իր` բացահայտված կապերի պատճառով հրաժարական տալու հնարավորությունը: