Մերձավորարեւելյան կաթոլիկ եկեղեցիների պատրիարքները Բեյրութում հանդիպման ժամանակ դատապարտել են Սիրիայից եւ Իրաքից քրիստոնյաների հալածումը՝ դա համեմատելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ, հայտնում է KIPA-APIC շվեյցարական գործակալությունը։

Կաթոլիկ համայնքների ղեկավարներն ընդգծել են, որ կրոնը արյունալի նպատակների համար օգտագործելը բացարձակ անթույլատրելի է եւ կոչ է արել քաղաքական լուծում գտնել, որը կերաշխավորի փախստականների վերադարձը տուն։

Գործակալությունը նաեւ ռեպորտաժ է հրապարակել անցյալ շաբաթ ազատագրված Էլ Կարիաթեյն քաղաքից, որը քրիստոնյաների եւ մուսուլմանների խաղաղ գոյակցության խորհրդանիշ է։ Քաղաքը 2015թ. օգոստոսից գրավել էին ԻՊ գրոհայինները։