Ահաբեկիչների կազմավորումները, որոնք հարձակվել էին Հալեպից հարավ կառավարական ուժերի դիրքերի վրա, խոցել են Սիրիայի ՌՕՈՒ-ի կործանիչը:  Այդ մասին հայտնել է ՍԱՀ-ի ԶՈՒ-ի հրամանատարության ներկայացուցիչը: Նրա տվյալներով, կործանիչը խոցվել է «երկիր-օդ» հրթիռի կողմից:

Ինչպես հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը, ինքնաթիռը խոցվել է հրթիռից, որն ահաբեկիչները ցամաքից արձակել էին այն պահին, երբ ինքնաթիռը հետախուզական թռիչք էր իրականացնում Հալեպի շրջակայքում: Ինքնաթիռի օդաչուն պարաշյուտով դուրս է ցատկել: Օդաչուին հայտնաբերելու եւ փրկելու գործողություն է իրականացվում: