Միջազգային առաջատար լրատվամիջոցները ճանաչում են Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Չգիտեմ, հասկանում է Ալիեւը, թե ոչ, բայց պատահական չէ, որ CNN-ի եթերում ելույթ են ունենում Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Սա նշանակում է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները ճանաչում են Արցախի Հանրապետությունը որպես հակամարտության կողմ եւ ճանաչում են Ղարաբաղի ԱԳ նախարարի խոսքի իրավունքը»,-հավելել է Շարմազանովը: