Ղարաբաղյան հակամարտության կողմերն իրադրության սրման հետեւանքով անհետ կորածների հարցով չեն դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«ԿԽՄԿ-ին անհետ կորածների մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներից: Կողմերից անհետ կորածների կամ գերիների հարցով պաշտոնական դիմում չի ստացվել: Ամեն դեպքում, այդպիսի դիմումների դեպքում ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ չեղոք միջնորդի դերում երկու հարցով էլ»,- նշեց ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության ներկայացուցիչը:
Պատասխանելով զոհված զինծառայողների մարմինների մասին հարցին՝ Զառա Ամատունին հաստատեց ԿԽՄԿ-ի հանձնառությունը մարմինների հայտնաբերման, պահպանման հարցում՝ հետագայում նրանց ինքնության հաստատման եւ ընտանիքներին փոխանցելու համար:
Ավելի վաղ ղարաբաղյան կողմը հայտարարել էր Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով 26 անհետ կորածի մասին:




























