Հայտարարվել է Աստրիդ Լինդգրենի հիշատակի միջազգային գրական մրցանակաբաշխության դափնեկրի անունը: The Guardian-ի փոխանցմամբ, մրցանակին այս տարի արժանացել է ամերիկյան գրող Մեգ Ռոզոֆը:
Գրողն ասել է՝ չի հավատում իր հաղթանակին: Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է մայիսի 30-ին, Ստոքհոլմում: Ռոզոֆը նաեւ 5 մլն շվեդական կրոնի չափով (շուրջ 610 հազար դոլար) դրամական պարգեւ կստանա:
Մեգ Ռոզոֆը ծնունդով ԱՄՆ-ից է, 1989 թվականից բնակվում է Լոնդոնում: Նրա ամենահայտնի գործերից է «Ինչպես եմ հիմա ապրում» վեպը:
Ըստ Gazeta-ի, մրցանակին ավելի քան 200 ստեղծագործող էր հավակնում:



























