Գազայի հատվածում Բյուզանդական կայսրության դարաշրջանի քրիստոնեական եկեղեցի են հայտնաբերել: Պաղեստինյան զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները հաղորդել են, որ տաճարը հայտնաբերել են առեւտրի կենտրոնի շինարարության ժամանակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
ՀԱՄԱՍ-ի կառավարությունում տուրիզմի եւ հնագույն հուշարձանների նախարարության հետազոտությունների բաժնի տնրեն Հայամ ալ-Բիթարի խոսքով, շինարարները հիմքի մնացորդներ եւ մարմարե սյուներ են հայտնաբերել, որոնցից մի քանի վրա մասնակիորեն խաչեր են պահպանված:
Քրիստոնեական տաճարի մնացորդները VI դարի են՝ Հուստինիանոս կայսեր ժամանակաշրջանի: Գտածոները փոխադրվելու են տեղական թանգարան՝ հետագա ուսումնասիրություններ կատարելու համար:



























