ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը:
Twitter-ի իր էջում դիվանագետը գրել է. «Մեզ անհրաժեշտ են անհապաղ հրադադար եւ բանակցություններ, որոնք կհանգեցնեն համապարփակ լուծման»:
Ջեյմս Ուորլիքը նաեւ տեղեկացրել է, որ համանախագահները Բաքվի ճանապարհին են՝ ապրիլի 6-ի առավոտյան հանդիպումներ անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Վիեննայում կայացել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստը՝ կազմակերպության անդամ 57 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:




























