ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «հուսադրող» է կոչել Լեռնային Ղարաբաղում հրադադարը եւ կողմերին կոչ արել կանխել իրավիճակը սրացումը: Այս մասին ասված է նրա հայտարարությունում:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդումները հույս են ներշնչում: Կողմերին կոչ եմ անում հետեւել հրադադարի մասին համաձայնագրին, զսպվածություն ցուցաբերել եւ կանխել իրավիճակի հետագա ցանկացած սրացում»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

«Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ եւ համանախագահների հովանու ներքո հակամարտության համապարփակ լուծում գտնեն: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- ասված է Դաշինքի գլխավոր ղեկավարի հայտարարությունում: