ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները բավական դիվանագիտորեն, միաժամանակ միանշանակ կերպով է պատասխանել Ղարաբաղում իրադարձությունների մասին ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ հարցին:
Վաշինգթոնում ապրիլի 5-ին կայացած ճեպազրույցում լրագրողներից մեկը նկատել է, որ Վաշինգթոնն ու Մոսկվան կողմերին զսպվածության կոչ են արել, ի տարբերություն ԱՄՆ դաշնակից Էրդողանի, որը հայտարարել թր. «Ադրբեջանը պետք է հաղթի»: Ի պատասխան Թոները նկատել է, թե Վաշինգթոնը վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ արդարացի որոշման հանգելու համար՝ նրբորեն ակնարկելով, որ «դա որեւէ կերպ չի նշանակում կողմերից մեկին մյուսի հաշվին նախապատվություն տալ»:
«Այն ինչ մեզ պետք է, որ երկու առաջնորդները վերադառնան բանակցությունների սեղանի մոտ: Ես չեմ մեկնաբանելու նախագահ Էրդողանի արտահայտությունները»,- ասել է նա:
Նշենք, որ բազմաթիվ փորձագետներ Ղարաբաղում իրավիճակի սրումից հետո Էրդողանի հայտարարությունները գնահատում են որպես Ալիեւին ռազմական գործողությունների հրահրելու սադրանք:




























