ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակել ղարաբաղյան հակամարտության սրման հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու գործին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
« Լինելով երկու կողմերում առկա միակ մարդասիրական կազմակերպությունը՝ ԿԽՄԿ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ պատրաստ է աջակցություն ցուցաբերել վերջին օրերի սրման հետեւանքով աճած հումանիտար կարիքներին»,- նշել է նա:
Նրա խոսքով, կազմակերպությունն աշխատում է Լեռնային Ղարաբաղում՝ կարիքները գնահատելու ուղղությամբ: Այժմ այնտեղ 15 աշխատակիցներ կան, եւս երեք աշխատակիցների ուղարկել են Երեւանից: «Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պատրաստ է ավելի շատ աշխատակիցների ուղարկել»,- նշել է Զառա Ամատունին:
Նրա խոսքով, ավելի երկարաժամկետ հեռանկարում դիտարկվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգման աջակցությունը:
Նաեւ ԿԽՄԿ-ն մշտական կապի մեջ է ԼՂՀ առողջապահության նախարարության հետ եւ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Նախօրեին ԿԽՄԿ-ն Ստեփանակերտի հիվանդանոցին վիրավորների համար բժշկական փաթեթներ է տրամադրել:




























