«Իսլամական Մաղրիբում Ալ Կաիդայի» գրոհայինները հաստատել են, որ «Ջաբհաթ ան Նուսրայի» առաջնորդներից Աբու Ֆիրազը սպանվել է Սիրիայում գրոհայինների դիրքերին ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով։

Ապրիլի 4-ին արված հայտարարության համաձայն՝ ահաբեկիչները սպանվածին հարգանքի տուրք են մատուցում եւ հայտնում են, որ նա զոհվել է ամերիկյան օդանավերի հարվածներից, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հաստատել էր «Ջաբհաթ ան Նուսրայի» առաջնորդներից մեկի՝ Սիրիացի մականունով Աբու Ֆիրազի սպանության փաստը։