Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդի ժամանակ նավթի համաշխարհային գները սկսել են աճել:

Նյու Յորքի առեւտրային բորսայում (NYMEX) նավթի WTI տեսակի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 2.7 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 36.86 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունիսյան ֆյուչերսներն աճել են 0.47 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 38.55 դոլարի: