Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումը հետաձգվել է, նախնական տվյալներով այն կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ղրղզստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Նազիրա Ահմեդովան:
Մինչ այդ ծրագրվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի Հայաստանի մայրաքաղաքում ապրիլի 8-ին:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
«Մենք ծրագրում ենք, որ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցնի Մոսկվայում ապրիլի 12-ին»,-ասել է Ահմեդովան:
Նա նաեւ նշել է, որ վարչապետ Թեմիր Սարիեւը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել անցած տարվա օգոստոսի 12-ին:



























