ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում այս պահին հարաբերական անդորր է: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտնել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարությունից ստացված տեղեկություններով ադրբեջանական ագրեսորների բլիցկրիգը ձախողվել է: Բոլոր բնակավայրերը գտնվում են ԼՂՀ հսկողության տակ: Ղարաբաղի բանակը հակառակորդին պարտադրել է հրադադար:
Ավելի վաղ հայտնել էինք,ո ր հրադադարի մասին պայմանավորվածությունը գործում է ապրիլի 5-ի ժամը 12-ից:




























