Նիդեռլանդներում հանրաքվե է սկսվել ԵՄ-ին Ուկրաինայի ասոցացման հարցով: քվեարկությունը սկսվել է առավոտյան 5:30-ից ըստ Գրինվիչի ու կավարտվի 19:00-ին: Մինչ այդ արդյունքների հրապարակումն արգելված է:
Նիդեռլանդների քաղաքացիները պետք է պատասխանեն հետեւյալ հարցին՝ արդյոք իրենք կողմ են, որ Ուկրաինայի հետ ասոցացման մասին պայմանագիր կնքվի: Հանրաքվեն համարվելու է կայացած, եթե քվեարկությանը մասնակցի քաղաքացիների 30 տոկոսը:
Կառավարությունը վերջնական որոշում կայացնելիս պարտավոր չէ առաջնորդվել հանրաքվեի արդյունքներով, բայց պետք է հաշվի նստի դրա հետ:
Նիդեռլանդները ԵՄ միակ երկիրն է, որը չի վավերացրել ԵՄ –ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը:




























