Ռուսաստանում դատապարտված Ուկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավչենկոն հացադուլ է սկսել։  Այս մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբան Մարկ Ֆեյգինը։

«Նադեժդա Սավչենկոն հացադուլ է հայտարարել»,- գրել է նա։

Մարտի 22-ին ՌԴ Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը Սավչենկոյին մեղավոր էր ճանաչել Ուկրաինայի Արեւելքում ռուսաստանցի լրագրողների սպանության մեջ եւ դատապարտել 22 տարվա ազատազրկման։

Սավչենկոյի պաշտպանության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նա բողոքարկելու իմաստ չի տեսնում, քանի որ դատավճիռն օրինական չի համարում։