ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին օրերի իրադարձությունների ընթացքում հայ զինվորականների նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից արձանագրվել են ռազմական հանցագործությունների փաստեր: Այս մասին ապրիլի 6-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Պատգամավորի խոսքով, անհրաժեշտ է դիմել բոլոր միջազգային կազմակերպություններին ու իրավական կառույցներին: «Իհարկե հայկական կողմի դիմումի արդյունքը չի կարող ակնհայտ լինել, սական այն, որ բերված փաստերը կազդեն միջազգային տեսակետի վրա, ակնհայտ է»:

Այդ առաջարկին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: