Լեռնային Ղարաբաղի հարցին զուտ հայ- ռուսական հարաբերությունների տեսակետից մոտենալը սխալ է: Այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը «Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում. Հետագա իրադրությունները» թեմայով քննարկման ժամանակ:
Այս հարցին, նրա խոսքով, պետք է վերաբերվել այն տեսակետից, թե ինչ քաղաքականություն է Ռուսաստանը վարում տարածաշրջանում: «Ռուսաստանն իր շահերն ունի ամբողջ տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանում: Հետեւաբար անիմաստ է վիրավորվածի կեցվածք ընդունելը, քանի որ Ռուսաստանը վարում է այն քաղաքականությունը, որը ճիշտ է համարում»,- հավելել է Վահան Փափազյանը:




























