Ղարաբաղի հարցով Ռուսաստանի արձագանքը միջնորդի արձագանք էր: Այս մասին ապրիլի 6-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ռուսաստանը երկակի դրության մեջ էր՝ մի կողմից նա Մինսկի խմբի միջնորդ է, մյուս կողմից ՝ հաշվի առնելով, որ գործողությունները ոչ թե Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի դեմ էին,կարելի է ասել, որ նա իրեն պարտավորված չէր զգում: Այս տեսակետից Ռուսաստանի արձագանքը միջնորդի արձագանք էր: Այսպես թե այնպես, նա նույնպես կարեւոր դեր է կատարել հրադադարի հարցում»,- հայտնել է Քոչարյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած անդամների արձագանքի մասին հարցին Քոչարյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է մնացած անդամ երկրներին, ապա մենք ոչ մեկին չենք էլ դիմել: Բայց իհարկե ակնկալում էինք, որ այդ գնահատականները առնվազն չեզոք լինեն: Մի դեպքում եղավ նման խախտում, մենք հայտնեցինք այդ մասին ու հետո այդ երկիրը փոխեց իր հայտարարությունը: Խոսքը Բելառուսի մասին է»,- հայտնեց Քոչարյանը: