ԱԺ պատգամավորները սվիներով են ընդունել ՀՀ Կառավարության ներկայացրած «Պետական սեկտորի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի հետ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Պետեկամուտների հանձնաժողովի փոխնախագահ Վախթանգ Միրիմյանից հետաքրքրվեց, թե ինչքան ժամանակ կարող է Հայաստանն իրեն թույլ տալ պարտքերի մեջ խրվել: «Անցած խորհրդարանական նստաշրջանի ժամանակ, օրենսդրական մարմինը հաստատել է 470 մլն դոլարի չափով վարկի մասին համաձայնագիր: Վարկերի դինամիկան արդեն ոչ թե մաթեմատիկական, այլ երկրաչափական պրոգրեսիայով է չափվում: Դեռ ինչքա՞ն ժամանակ Հայաստանը կկարողանա վարկ վերցնել ու ե՞րբ է հասնելու կարմիր գծին»:

Վախթանգ Միրումյանը չի կարողացել հստակ պատասխան տալ առաջադրված հարցին, եւս մեկ անգամ ընթերցելով վարկային համաձայնագրի դրույթների հատվածները, նշելով, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի վերցված վարկերը կառավարելի լինեն պետության համար:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ իր հերթին հետաքրքրվեց տվյալ վարկի նպատակահարմարությամբ, քանի որ նրա կարծիքով այս վարկը վերցվում է, որպեսզի պետհաստատություններին սովորեցնեն ճիշտ կառավարել ֆինանսները: «Ո՞վ է պատասխան տալու այս անիմաստ ծախսված վարկի համար: Ուշքի եկե՛ք: Մեզ մոտ ռազմական դրություն է, իսկ մենք ի՞նչ ծրագրերի համար ենք վարկ վերցնում»,- հարցրել է Ուրիխանյանը:

ԱԺ փոխոխսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, շարունակելով իր գործընկերների հայտարարությունները, նշել է,ո ր հիմա բոլորը պետք է սթափ գնահատեն իրավիճակը ու հասկանան, որ ֆինանսական միջոցներն ավելի արդյունավետորեն ծախսելու խնդիր կա: «Վերջին հինգ օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ առաջնային խնդիրը անվտանգությունն է, բանակը, սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ: Կարծում եմ, որ բյուջեի քննարկումներում այս գործոնները հաշվի կառնվեն, ու եթե մենք ունենք օրինակ 5 կոպեկ, մենք դրանք պետք է ուղղենք արդյունավետ ծրագրերի: Վարկերը հատկացվում են նրանց, ովքեր վստահելի են ու ի վիճակի են մարել վարկը: Բայց վերջին օրերի իրադարձությունները պետք է բոլորիս սթափեցնեն»: