Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գործողությունները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում ամբողջովին համապատասխանեցված են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բնականաբար տեղի է ունենում ամբողջական համապատասխանեցում՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջեւ զրույցների արդյունքները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Պուտինը որեւէ ցուցում տվել է արդյոք վարչապետին, որը ապրիլի 7-8-ը պլանավորում է այցելել Երեւան եւ Բաքու, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։