Ռուսաստանի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը դեռ չի նշանակում, որ այդ երկիրը չնպաստեց խաղաղության իրականացմանը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Դուք մոռանում եք, որ նաեւ մենք ենք զենքեր ձեռք բերում Ռուսաստանից: Ռուսաստանի` հակամարտող կողմերի միջեւ հավասարության նշան դնելը դեռ չի նշանակում, որ նա չնպաստեց խաղաղության իրականացմանը»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորն ու հավելեց. «Բոլորն էլ հավասարության նշան դրեցին, բայց նաեւ նպաստեցին խաղաղության բանակցային գործընթացի վերսկսմանը»: