«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցները`928 հոգի, իրենց աշխատավարձի մի մասը հատկացրել են Լեռնային Ղարաբաղին:
Յուրաքանչյուր աշխատակից փորձել է իր լուման ունենալ սահմանին կանգնած հայ զինվորի, հակամարտության գոտում գտնվող բնակիչների աջակցության գործում: Հանգանակված գումարը՝ 20 միլիոն դրամ, փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:




























