Հնագետները Մարիամ Մագդաղենացու ենթադրյալ հայրենիքում՝ հնագույն Մագդալա քաղաքում ավելի քան 2 հազար տարեկան բրոնզե կուժ եւ խունկ հավաքելու համար նախատեսված հատուկ գործիք՝ mahta են հայտնաբերել: Այս մասին նշված է Իսրայելի Հնությունների վարչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Ըստ Gazeta-ի, բահ հիշեցնող հատուկ զարդարված mahta-ները ծեսերի ժամանակ օգտագործվում էին շիկացած ածուխ եւ խունկ փոխանցելու համար: Այդպիսի բահեր հաճախ խճանկարի տեսքով առկա են սինագոգերի հատակին:
Նախկինում համարվում էր, որ mahta-ն օգտագործվել է միայն ծեսերի ժամանակ: Սակայն Մագդալում բնակելի տարածքներում գործիքների հայտնաբերումը խոսում է այն մասին, որ դրանք կարող էին օգտագործվել նաեւ առօրյա աշխատանքներում կամ պահվել որպես ընտանեկան մասունք:



























