Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության Ալեքսանդր Տուրչինովը մեկնաբանել է Ուկրաինայի հետ պատերազմի հավանականության մասին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի խոսքերը:
«Ռուսաստանը, կարծես, իսկապես լուրջ խնդիրներ ունի, եթե նույնիսկ Նարիշկինն է ասում, որ իրենք նույնիսկ 4 օր չեն դիմանա, եթե պատերազմեն այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ուկրաինան է»,- Twitter-ի իր էջում գրել է Տուրչինովը:
Ավելի վաղ Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը ստիպված լիներ ռազմական գործողություններ վարել այնպիսի երկրի հետ, որը պոտենցիալով նման է Ուկրաինային, ապա հակամարտությունը 4 օրից ավելի չէր ձգվի:




























