Ռուսական պարաշյուտային հարթակի օգտագործմամբ շուրջ 30 տոննա պարենամթերք է հասցվել զինյալների կողմից պաշարված սիրիական Դեյր Զոր քաղաք: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Սիրիական ղեկավարությունը ռուսական պարաշյուտային հարթակի օգտագործմամբ 28 տոննա պարենամթերք է հասցրել ԻԼԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալների կողմից պաշարված Դեյր Զոր քաղաք»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ Սիրիայում հրադադարի հարցերի ռուսական կենտրոնը Հալեպի մանկատներին նվերներ է փոխանցել: Շարունակվում է նաեւ Համա նահանգի բնակիչների համար նախատեսված մարդասիրական շարասյան ձեւավորումը:




























