Ռուս սակրավորները մեկ օրվա ընթացքում սիրիական Պալմիրա քաղաքում 20 հեկտար տարածք են ականազերծել՝ վնասազերծելով 152 պայթյունավտանգ առարկա: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ապրիլի 1-ին Սիրիայի ինժեներական զորքերի սպա Կասսեն Շպիբը հայտարարել էր, որ Պալմիրայում վնասազերծվել է պայթուցիկ սարքերի կեսը՝ 1230 ական: Նա նշել էր, որ գլխավոր խնդիրը բնակելի տների ականազերծումն է, որոնցում ահաբեկիչները մահապարտի գոտիներ եւ պայթուցիկներ են թողել:
Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերի ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրիլենկոն հաղորդել էր, որ Պալմիրայից նահանջելիս ահաբեկիչները քանդել են համաշխարհային նշանակության ճարտարապետական հուշարձանների մեծ մասը, իսկ մյուսները՝ ականապատել:




























