Պանամայի նախագահ Խուան ԿԱռլոս Վարելան հայտարարել է, որ այսպես կոչված պանամական փաստաթղթերին առնչվող սկանդալից հետո հատուկ հանձնաժողով է ստեղծվում երկրի ֆինանսական քաղաքականությունը ուսումնասիրելու համար:
«Պանամայի կառավարությունը ԱԳՆ միջոցով անկախ հանձնաժողով կստեղծի՝ ազգային ու միջազգային փորձագետների մասնակցությամբ, որը կգնահատի մեր գործող պրակտիկան ու կառաջարկի նոր միջոցառումների ներդրում, որոնք հետո կարող են փոխառել նաեւ մյուս երկրները »,- մեջբերում է El Financiero պորտալը Վալերայի խոսքը:
Պանամայի ֆինանսների նախարար Դուլսիդիո դե լա Գուարդիան էլ իր հերթին հայտնել է, որ հիմա իշխանությւոնները գնահատում են, թե ով կարող է ընդգրկվել այսպես կոչված փորձագիտական հանձնաժողովի կազմում ու խոստովանել, որ այս սկանդալը լուրջ վնաս է հասցրել երկրի հեղինակությունը:
Գերմանական Sueddeutsche Zeitung թերթը ավելի վաղ հրապարակել էր Mossack Fonseca, պանամական իրավաբանական ֆիրմայի փաստաթղթերը, որոնք ինչպես հավաստիացնում է թերթը, վկայում են, որ մի շարք համաշխարհային առաջնորդներ ու նրանց շրջապատը առնչություն ունի օֆշորային սխեմաների հետ:




























