Օֆշորային օպերատոր Mossack Fonseca–ի փաստաթղթերի հրապարակումից հետո բռնկված միջազգային սկանդալը, որը վերաբերում է նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կարող է փոփոխությունների հանգեցնել երկրի կառավարությունում, գրում է The Wall Street Journal–ը:

Պարբերականը հիշեցնում է, որ հրապարակված փաստաթղթերում կան ապացույցներ, որ Պորոշենկոն 2014-ին օֆշորային հոլդինգ է գրանցել Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Դատապաշտպանների խոսքով հոլդինգի ընկերությունների հաշիվները անհրաժեշտ էին Ուկրաինայի նախագահին իր բիզնեսի վստահելի կառավարումն ապահովելու համար

WSJ-ը նշում է, որ օֆշորային սխեմաների հետ Ուկրաինայի նախագահի առնչության մասին նորությունը հրապարակվեց նրա համար բարդ ժամանակներում: Պորոշենկոյի վրա ճնշում են գործադրում, քանի որ նա ունակ չէ դատական բարեփոխումներ անել ու հաղթահարել կոռուպցիան, դրա համար էլ քաղաքական արձագանքն այդ նորությանը շատ արագ էր:

Transparency International -ի ուկրաինական բաժանմունքը Պորոշենկոյին կոչ է անում ավելի ամբողջական տեղեկություններ հայտնել այդ գործարքի մասին, իսկ խորհրդարանում հնչում են իմփիչմենթի կոչեր: Օֆշորային սկանդալը բորբոքվում է ու կարող է զգալիորեն արագացնել քաղաքական բարեփոխումների անցկացումը ու կառավարությունում վերաբաշխումները, համարում է պարբերականը:

Մինչ այդ Պորոշենկոն հայտնել էր, որ մտադիր է նախապատրաստել բարեփոխումներ , որոնք անհնար կդարձնեն Ուկրաինայում օֆշորների գործածումը:

Ապրիլի 3-ին հրապարակել է մասշտաբային հետաքննություն՝ օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիկների ու մշակույթի գործիչների առնչության մասին: