ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր՝ ապրիլի 7-ին մեկնում են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու ԼՂ իշխանությունների հետ: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հանդիպելու են ԼՂՀ իշխանությունների հետ՝ «առաջին ձեռքից բռնությունների մասին տեղեկանալու համար»:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ եղել են Բաքվում: Նշվում է, որ նրանց այցի նպատակը կողմերի քաղաքական ղեկավարության հետ երկխոսություն վարելն է՝ բոլոր կողմերի միջեւ հրադադարի ռեժիմը պահպանելու համար։




























