Ահաբեկչական սպառնալիքների մակարդակի բարձրացումը ստիպում է լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ ընդունել՝ նախեւառաջ առկա միջազգային ու տարածաշրջանային կազմաակերպությունների ու դրանցում ընդգրկված երկրների պրոֆիլային գերատեսչությունների շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիհգորի Կարասինը «Ղազախստանսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի:

Նա նաեւ նշել է որ հակաահաբեկչական ուղղվածության լրացուցիչ քայլերը նախեւառաջ ԱՊՀ, ՇՀԿ ու ՀԱՊԿ շրջանակներում է պետք անել:

Կարասինի խոսքով Աֆղանստանում նկատվում է իրավիճակի զգալի սրում: «Թալիբների շարժումը շարունակում է դիրքերն ամրապնդել տարածաշրջանում ...2015-ի վերջից Աֆղանստանում իր դիրքերն է ամրապնդում ԻՊ խմբավորումը»,- հավելել է Կարասինը:

ՌԴ փոխարտգործնախարարը շեշտել է, որ այսօրվա դրությամբ Աֆղանստանում ԻՊ-ի մոտավորապես 6 հազար անդամ կա: Նրանց շարքերում են Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետությունների քաղաքացիներ: