Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կպահպանվի հրադադարի մասին պայմանավորվածությունը: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների ժամանակ:

«Մենք գոհունակությամբ արձանագրեցինք հրադադարի մասին պայմանավովածությունը: Մենք ձգտեցինք օգնել մեր բարեկամներին հասնել պայմանավորվածության, որը հույս ունենք կպահպանվի ու կկատարվի»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը: