Ադրբեջանը կատարել է հենց այն, ինչի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները դատապարտում էին խոստացել 2011- ի համատեղ հայտարարաության մեջ: Այս մասին ապրիլի 7-ին ԱԺ-ում հայտնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Այն ժամանակվա հայտարարության մեջ համանախագահող երկրների նախագահները նշել էին, որ հենց ուժի կիրառումն է հանգեցրել ներկա իրավիճակին, ու որ ուժի նոր կիրառումը նոր տառապանքների ու ավերածությունների կհանգեցնի ու կդատապարտվի միջազգային համայնքի կողմից: Այնպես որ այն, ինչ հիմա է կատարվել՝ հենց դա է: Դրա համար էլ մենք պետք է աշխատենք ու հասնենք համապատասխան արձագանքի»,- ասել է Քոչարյանը: