Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտանք, որ Լեռնային Ղարաբաղում կրկնվի ճգնաժամը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Շատ կարեւոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտանք բռնության նման բռնկումները։ Բանի նման չէ, երբ դիպուկահարներն ամեն օր նայում են իրար եւ տեսնում են շփման գծի մյուս կողմում կանգնած մարդուն։ Այդ պատճառով հարցի այս կողմին նույնպես պետք է ուշադրություն դարձնել՝ ջանքեր կենտրոնացնելով քաղաքական կարգավորման վրա»,- ասել է Լավրովը։




























