Նորվեգիայի խոշորագույն ֆինանսական DNB ASA խումբը նույնպես ներգրավված է «օֆշորային սկանդալում»: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Aftenposten-ը:
Պարբերականի համաձայն, 2006-2010 թվականներին DNB բանկը Լյուքսեմբուրգի իր մասնաճյուղի միջոցով միջնորդական ծառայություններ է մատուցել Սեյշելյան կղզիներում օֆշորային ընկերությունների ստեղծման հարցում:
Սակայն DNB ընկերության գլխավոր տնօրեն Ռունե Բյերկեն հայտարարել է, որ բանկի օֆշորային գործունեության մասին իրեն հայտնի է դարձել միայն հրապարակումներից եւ հիմա DNB-ում ներքին հետաքննություն է անցկացվելու:




























