Սիրիական հակամարտության կարգարվորման կողմերը պետք է պահպանեն հրադադարը եւ խթանեն միջսիրիական բանակցությունները: Այս մասին Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի (ՊԾԱԵՀԽ) եւ ԱՄՆ-ի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ըստ ՏԱՍՍ-ի, ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել էր, որ միջսիրիական բանակցությունների նոր փուլը, ծրագրվածի համաձայն, կմեկնարկի ապրիլի 13-ին: Ուշադրության կենտրոնում կլինի արաբական այդ երկրում քաղաքական անցման հարցը:
Քերրին եւ Սաուդյան Արաբիայից նրա գործընկեր Ադել ալ-Ջուբեյրը նաեւ նշել են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Եմենի հակամարտությունն ու Իրանի եւ արաբական միապետությունների միջեւ հարաբերությունները: այս համատեքստում ալ-Ջուբեյրը դժգոհություն է հայտնել, որ Թեհրանը, իբր, զենք է մատակարարում ՊԾԱԵՀԽ երկրներին:
Իրանը Սաուդյան Արաբիայի եւ ՊԾԱԵՀԽ-ի իր դաշնակիցների գլխավոր տարածաշրջանային ընդդիմախոսն է, միաժամանակ, Բահրեյնում եւ Քուվեյթում տասնյակ մարդկանց նկատմամբ դատավարությունները շարունակվում են: Նրանց մեծ մասին մեղադրում են Իրանի օգտին լրտեսության մեջ:




























