Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդանավերը Հմեյմիմ ավիաբազա են հասցրել 15 տոննա պարենամթերք՝ հերթական մարդասիրական շարասյունը կազմավորելու համար: Այս մասին հաղորդել է Սիրիայում հրադադարի հարցերի ռուսական կենտրոնը:

ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, Համա նահանգի Դեյր Ֆարդիս բնակավայրի բնակիչներին 3.7 տոննա մարդասիրական բեռ է հասցվել: Մարդասիրական բեռներ են պատրաստվում նաեւ Դամասկոս եւ Հալեպ նահանգների բնակիչների համար: