Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ութ ամսվա մեջ առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Նա այցելել է Հավանայի կրթական համալիր, զրուցել սովորողների հետ կրթության, առողջապահության ու պարենամթերքի թեմաներով:
Համալիրը կոչվում է հեղափոխության հերոս Վիլմա Էսպինի՝ Ֆիդելի կրտսեր եղբոր՝ Կաստրո Ռաուլի կնոջ անունով: Վիլման մահացել է 2007-ի հունիսին 77 տարեկանում: Կրթական կենտրոնում սովորում են նախադպրոցական տարիքի եւ տարրական դպրոցի երեխաներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆիդել Կաստրոն բավականին հազվադեպ է ներկայանում հանրությանը: Նախորդ անգամ դա տեղի է ունեցել 2015-ի օգոստոսին, երբ 89-ամյա Կաստրոն հանդիպեց Վենեսուելայի ու Բոլիվիայի նախագահներ Նիկոլաս Մադուրոյի ու Էվո Մորալեսի հետ:
Ֆիդել Կաստրոն Կուբան ղեկավարել է 1959 -2008 թթ., հեռացել է պաշտոնից առողջական պատճառներով՝ կառավարումը հանձնելով իր կրտսեր եղբորը՝ Ռաուլին, որը հիմա 84 տարեկան է:




























