Իրավիճակը հունական Սամոս կղզում, որտեղ փախստականների ու ապօրինի միգրանտների համար կենտրոն է ստեղծվել, հիշեցնում է վառոդով լի տակառ, որը պատրաստ է ամեն վայրկյան պայթել:
Ապրիլի 7-ին մոտավորապես 250 միգրանտ է փախել կենտրոնից ու փողոց դուրս եկել՝ խուճապի մատնելով տեղի բնակիչներին: Ամեն ինչ սկսվել էր մի խումբ փախստականների կազմակերպած անկարգությունից: Երկու ոստիկան, որոնք հսկում էին ճամբարը, չեն կարողացել հանգստացնել նրանց, գրում է Protothema հունական պարբերականը:
Քանի որ իրավիճակը բարդանում էր, Սամոս են ուղարկել հունական բանակի զինծառայողներին, ոստիկաններին, Frontex -ի ու առափնյա պահակազորի աշխատակիցներին: Սակայն իրավիճակը ավելի է վատացել: Որոշ միգրանտներ սկսել են սպառնալ դանակներով ու ապակու կտորներով: Նրանք փորձում էին ջարդել կենտրոնի դարպասները: Մի քանիսն էլ ցատկել են պատնեշի վրայով, հայտնում է «ՌԲԿ»-ն:




























