Իսլանդիայի գյուղատնտեսության եւ ձկնորսության նախարար Սիգուրդուր Յոհանսոնը հայտնել է, որ ինքը երկրի վարչապետ է դարձել օֆշորային սկանդալի հետեւանքով հրաժարական տված Սիգմյունդյուր Գյունլեյգսոնի փոխարեն, հայտնում է Associated Press-ը։
«Սա իհարկե հիանալի հնարավորություն է, սակայն այն առաջացել է տարօրինակ հանգամանքներում։ Ինձ համար, որպես վարչապետի, կարեւոր է համեստ լինել, որպեսզի բարձրացնեմ քաղաքականության եւ քաղաքական գործիչների նկատմամբ վստահությունը»,- ասել է Յոհանսոնը։
Նշենք, որ Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Գյունլեյգսոնը հրաժարական էր պանամական օֆշորների սկանդալի ֆոնին։ Նրա անունն առկա է Mossack Fonsecа իրավաբանական ընկերության մի շարք փաստաթղթերում։




























