Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ողջունել է Նիդեռլանդներում Ուկրաինայի ԵՄ ասոցացման հարցով հանրաքվեի արդյունքները, որում երկրի բնակիչները դեմ էին արտահայտվել Ուկրաինայի ասոցացմանը, գրում է Le Nouvel Observateur-ը։

«Ես ուրախ եմ Նիդեռլանդներում հայրենասերների հաղթանակի համար»,- գրել է Լե Պենը Twitter-ում։

Բացի այդ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ ինքը՝ որպես ազատ ֆրանսուհի, հույս ունի, որ կհաղթնեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները։