Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Քրուզի հայրը՝ Ավետարանական եկեղեցու հոգեւորական Ռաֆայել Քրուզը հայտարարել է, որ հուդայականության սուրբ գիրքը՝ Թորան է «երկրի սահմանադրության հիմքում»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Christian Post-ը:

«Ամերիկայի եւ նրա սահմանադրության հիմքը Թորան է եղել: Այն սահմանադրության մաս է կազմում: Հենց այս գիրքն է ոգեշնչել հիմնադիր հայրերին»,- իր որդու կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քրուզ-ավագը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի պետական կառուցվածքի գաղափարն ուղղակիորեն աստվածանշնչյան Ելից գրքից է վերցվել` Թորայի երկրորդ գրքից: Այդ պատճառով նա հավատացած է, որ Ամերիկան պետք է պահպանի Իսրայելի հետ սերտ կապերը եւ դիմակայի «հակասեմականությանը»: