Աֆրիկյան միության ներկայացուցիչը հայտարարել է, որ մայրցամաքի երկրները պետք է սեփական հետաքննությունը սկսեն հարկային սկանդալի մասին տեղեկությունների շուրջ, որը սկսվեց «պանամյան փաստաթղթերի» արտահոսքի արդյունքում: Այս մասին գրում Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀԱՀ նախկին նախագահ Տաբո Մբեկին: Նրա խոսքով, աֆրիկյան երկրների իշխանությունները պետք է ստուգեն օֆշորային սկանդալին իրենց քաղաքացիների մասնակցությունը, որոնց անունները նշված են «պանամյան փաստաթղթերում»:

Մբեկին նաեւ նշել է, որ հարկավոր է քաղաքական ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք հարկերից խուսափելու հնարավորություն են ընձեռել:

«Պանամյան փաստաթղթերի» շուրջ մեկ տարի շարունակ աշխատում էին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) եւ մի քանի հարյուր լրագրողներ աշխարհի 107 լրատվամիջոցներից: Լրագրողները տեղեկությունները ձեռք էին բերել Պանամայի Mossack Fonseca իրավաբանական կազմակերպությունից արտահոսքի արդյունքում: