Նիդեռլանդների հայերն Ամստերդամում ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի դեմ:
Ավելի քան 200 մարդ է հավաքվել Դամ հրապարակում՝ բողոքելով ադրբեջանական ագրեսիայի դեմ եւ աշխարհին հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն անկախ երկիր է: Այս ասված է AYF Garegin Njdeh երիտասարդական կազմակերպության հայտարարությունում:
Ցուցարարներն «Ադրբեջանը՝ ագրեսոր», «Ալիեւ, դադարեցրո՛ւ ռազմական հանցագործությունները» գրությամբ պաստառներ են կրել:






































