Սիրիայի կառավարությունը վերահսկում է երկրի տարածքի մեծ մասը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա պարզաբանել է, որ կառավարական զորքերը վերահսկողություն կարող են հաստատել միայն այն բնակավայրերում, որտեղ պետական իշխանություն կա: Կոնաշենկովը որպես օրինակ նշել է Էլ-Կարյատեյն քաղաքը, որը սիրիական բանակն ազատագրեց մի քանի օր առաջ:
Նրա խոսքով, անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ, այդպիսի տարածքների թիվը հարյուրավոր անգամ ավելի է:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ գրեթե ամբողջությամբ ահաբեկիչներից ազատագրվել է Լաթաքիա նահանգը, Համա եւ Հոմս նահանգների մեծ մասը, Պալմիրա քաղաքը, այլ նահանգների մի շարք բնակավայրեր:




























