Կուբայի բարերը, սրճարաններն եւ ավտոլցակայանները չեն դիմանում ԱՄՆ-ից ժամանակ ճամփորդների հոսքին: Բրիտանական Guardian-ի փոխանցմամբ, կղզում տեղական արտադրության գարեջուրը գրեթե սպառվել է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Կուբայի եւ Բելգիայի գարեջրագործական համատեղ ձեռնարկությունը՝ Bucanero-ն, կղզում եւս մեկ գործարանի կարիք կունենա, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ բավարարել զբոսաշրջիկների պահանջարկը եւ մրցակցել մասնավոր ռեստորանների հետ:

Վերջերս Bucanero-ն հարկադրված է եղել 3 մլն արկղ գարեջուր ներկրել Դոմինիկյան հանրապետությունից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոստացել էր, որ շատ շուտով ամերիկացիները կկարողանան կանոնավորապես այցելել Կուբա. առաջիկայում երկու երկրների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցություն կլինի, նաեւ զբոսանավեր կերթեւեկեն:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, մայիսին՝ 1959 թվականից ի վեր առաջին անգամ, հարյուրավոր ամերիկացիներ զբոսանավով Կուբա կմեկնեն: